ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկացում՝ ալյուրի և մակարոնի շուկայում․ նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 1.8 տոկոսով թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում կարագի գինն է բարձրացել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կարագի շուկայում գնաճը կազմել է 2.9 տոկոս: Բացի այս, թանկացել է նաեւ արեւծաղկի բուսական յուղը՝ 3.8 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ալյուրի շուկայում է գնաճ արձանագրվել. ապրիլին մարտի համեմատ ալյուրի գինը բարձրացել է 4 տոկոսով: Ոլոռը թանկացել է 6 տոկոսով, մակարոնեղենը՝ 6.1 տոկոսով, իսկ ոսպի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 27.3 տոկոսով: Սա դեռ ամենը չէ, ըստ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլինի մարտի համեմատ ձավարեղենի գներն աճել են 13.5 տոկոսով, այդ թվում, ձավարինը՝ 6.5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19.3 տոկոսով:

Մրգի շուկայում ապրիլին մարտի համեմատ`8.3 տոկոս գնաճ: Շաքարավազը մեկ ամսում թանկացել է 9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում արձանագրված գնաճը կազմել է 4.2 տոկոս : Միայն ձվի գինը ապրիլին մարտի համեմատ բարձրացել է 19.8 տոկոսով: Բացի այս, ալոկոհոլային խմիչքն էլ է թանկացել՝ 1 տոկոսով, ծխախոտը՝ 2 տոկոսով: Սպառողական շուկայում այս թանկացումները արձանագրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Իսկ ի՞նչ է արել ապրիլին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ գնաճը զսպելու ուղղությամբ: Ինչպես տեսնում եք՝ ոչինչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս