Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Մարդկանց նման թռչուններն ու կենդանիները նույնպես հոգում են իրենց օրվա հացի խնդիրը։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավո՞ր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը, թե դա բանկի պատասխանատվության տիրույթում է:
Եպրաքսի Դանիելյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ):
Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետի՝ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ սույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:
ՎՃԱՐՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարող է հաշվանցվել այլ հարկային պարտավորության հաշվին:
Իսկուհի Հայրապետյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին՝ բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացված դիմումի վերաբերյալ դրական որոշման դեպքում ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը համարվում է ակցիզային հարկի գերավճար եւ ենթակա է այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, եւ չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին՝ բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի: