ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասել է նա: