Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին քիչ առաջ հայտնեց նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե եղել են պատգամավորներ, որոնք հունիսի 22-ին խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ արդեն կորոնավիրուսով վարակված են եղել եւ եկել են մասնակցելու սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը: Բացի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից, նշվում էր նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունը, որը նախագծի զեկուցողն էր: Սակայն նախարարությունից փաստորեն հերքում են, որ Բադասյանը կորոնավիրուսով է վարակված:

Հավելենք, որ կորոնավիրուս է հաստատված արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գևորգյանի, Արեն Մկրտչյանի մոտ, իսկ ԲՀԿ-ից էլ վարակակիր են Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանն ու Վահե  Էնֆիաջյանը:

Ն.Հ.




Լրահոս