ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը կրկին հիշեցնում է՝ անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում։ Հայտնաբերված խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված հետևանքներ․ այս դեպքում՝ տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 28771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2301 դեպք: Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները․ դա բխում է մեր շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս