ArmLur.am-ը տեղեկացավ, որ հակառակորդի կողմից կրակոց է արձակվել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գործող ձեռնոցի արտադրամասի ուղղությամբ: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:
«Գործարանի ուղղությամբ չորս կրակոց է արձակվել: Փառք Աստծո, ոչ նյութական եւ ոչ էլ մարդկային վնաս չենք կրել: Ամեն ինչ կարգին է»,- հայտարարեց արտադրամասի տնօրենը:
Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատողներին էլ անվտանգությունից ելնելով ուղարկել են տուն:
Ս.Հ.