ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժով, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության ու զոհերի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի լուծվել ուժի միջոցով։ Կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- «ВКонтакте» սոցկայքի իր էջում գրել է Մեդվեդևը։
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունների միջոցով։ «Անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավորությունները՝ ճգնաժամը հաղթահարելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմը, ինչպես նաև երկկողմ ձևաչափով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մոտ գործընկերներն են»,- գրել է Մեդվեդևը։