Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ դատարանի կողմից մերժման որոշմանը ծանոթ չեն:   Պաշտպան Սարգսյանը նշեց, որ կներկայացնեն նաեւ վճռաբեկ բողոք. «Չնայած Վճռաբեկ դատարանից այլեւս հույս չի կարող լինել, որովհետեւ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես սպառված դատարան է»։




Լրահոս