ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պահեստում ցինկ չկա, զակաս ենք տվել, որ բերեն». ինչ իրավիճակ է դեղատներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի որոշակի դեֆիցիտ է: Այս մասին ArmLur.am-ը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C, D վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ չկա: Դեղատան աշխատողները պատճառաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով դրա պահանջարկը բարձրացել է, ինչի արդյունքում եղածն էլ սպառվել է. պատվիրում են, բայց չեն ստանում:

ArmLur.am-ը շրջայց իրականացրեց երեւանյան դեղատներով եւ պարզեց, որ որոշ դեղատներում C վիտամին կա, մյուսներում՝ ոչ: Բայց արձանագրեցինք, որ մեր այցելած դեղատներում ցինկ չկա: Իսկ ինչպես հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջվածը ցինկն է: Մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Նույն մասնագետների խոսքերով՝ ցինկը կարող է կարեւորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս