ՀՀ կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքների ցանկը, որոնք կազատվեն հարկերից:
Ապրանքների ցանկը.
1. Պարենային ապրանքներ, ծխախոտ
2. Դեղագործական և քիմիական արդյունաբերության արտադրանք, պլաստմասսայե և ռետինե արտադրանք
3. Կաշվե, փայտե և տեքստիլ արտադրանք
4. Կերամիկական և ապակե արտադրանք
5. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանք, գործիքներ
6. Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, դրանց մասերը
7. Գործիքներ և սարքեր, այդ թվում՝ օպտիկական, բժշկական, դրանց մասերը
8. Զենք և զինամթերք, դրանց մասերը և պարագաները
9. Այլ արդյունաբերական ապրանքներ, այդ թվում՝ կահույք, անկողնային պարագաներ, լուսավորության սարքեր, հավաքովի կոնստրուկցիաներ: