Ռուսական կործանիչները շարունակում են պտույտներ գործել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանում՝ ավիահարվածներ հասցնելով տարածաշրջանում:
Այս մասին հայտնում է syriahr.com-ը։ Այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել:
Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: