Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։
Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։
Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք այս օրերին ստացած զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։