Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը: Ֆրանսիայի Սենատը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի նախագիծը կքննարկի նոյեմբերի 25-ին:
Իսկ Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները կազմել են զեկույց Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ռուս-հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության և դրան հաջորդած խաղաղապահների տեղակայման մասին: Stratfor-ը ենթադրում է, որ հրադադարը միայն սառեցնում է հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունը: Վեց շաբաթ տևած կռիվներից հետո կողմերն ընդունել են Ռուսաստանի միջնորդությունը:
Հրադադարի համաձայնագրով հայկական կողմը զիջում է բուն Ղարաբաղի մի քանի հատվածներ և հսկողության տակ մնացած երեք հարակից շրջանները:Հրադադարը կոնսոլիդացնում է տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը և միաժամանակ թուլացնում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ազդեցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում