Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չի լքի իր պաշտոնը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկար քննարկումներից հետո նա իր մտերիմներին ասել է, թե չի հեռանա եւ իր բանակին միայնակ չի թողնի: ArmLur.am-ը հայտնել էր, թե ՊՆ գեներալներն ասել էին, որ Գասպարյանի հեռանալուց հետո իրենք էլ կգնային: Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Օնիկ Գասպարյանը որոշել է մնալ: Դրանից հետո նրա թիմն ասել է, թե Գասպարյանն իրեն իսկական զինվորականի նման է պահել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական է տվել: Մենք գրել էինք, որ Օնիկ Գասպարյանն իսկապես նման ցանկություն է ունեցել եւ վարչապետն էլ նրան հորդորել է սպասել: