Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց:
Նրանք ցանկանում են տեղեկանալ, թե որտե՞ղ են ծառայությունն իրականացնելու իրենց երեխաները:
Ակցիային մասնակցող ծնողները դեմ են, որ իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախի Հանրապետություն և խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների տեղաշարժը: Նրանք միաժամանակ նշում են, որ իրենց երեխաները չեն խուսափում ծառայությունից: