Ավստրալիայի խորհրդարանին ներկայացվել է Արցախը ճանաչելու խնդրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին և փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած խնդրագիրը ստորագրել է 3164 ավստրալացի: Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդրական մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Կայքում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Խնդրագրի համաձայն՝ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն 90 օր ժամանակ ունեն արձագանքելու համար:




Լրահոս