Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար: Այդ տեղը թափուր էր Գրիշա Թամրազյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Թռչունյանի հայրը՝ Արմեն Թռչունյանը ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ է եղել, երկար տարիներ դասավանդել է եւ եղել է այժմյան նախարար Վահրամ Դումանյանի մտերիմը: Հենց այս հանգամանքն է պատճառ դարձել որդու՝ փոխնախարար նշանակվելու համար: Նշեք նաեւ, որ Արմեն Թռչունյանը մահացել է 2020 թվականին:
Ներկայացնենք Կարեն Թռչունյանի կենսագրությունից մի հատված:
Կենսաբ. գիտ. դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանն ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: 2011-2013 թթ. նա սովորել է ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրայում:
2011-2015 թթ. եղել է կրտսեր գիտաշխատող, 2015 թ. առ այսօր աշխատում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում: 2015-2019 թթ. եղել է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 2019 թվականից՝ նույն ամբիոնի դոցենտ: 2018 թվականից Կարեն Թռչունյանը ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրենն է:
Նա մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի և վերապատրաստումների, անդամակցում է մի շարք խորհուրդների և խմբագրական կոլեգիաների: Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների: