Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մարտի 24-ին հանդիպել են Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածու Հրայր Մարգարյանի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Հանդիպումների ընթացքում թեկնածուն խոսել է կենսագրական տվյալների, աշխատանքային գործունեության, մասնագիտական փորձի մասին և վստահեցրել, որ ընտրվելու պարագայում կցուցաբերի անկողմնակալ վերաբերմունք և կարդարացնի ընտրողների սպասելիքները:
Հրայր Մարգարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին ի պատասխան: Մարտի 25-ին կշարունակվեն Հաշվեքննիչ պալատի անդամի նոր թեկնածուի հանդիպումները «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցությունների հետ: