Հայաստանում առեւտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած։ Պատճառը նոր սերնդի ՀԴՄ սարքերն են։ Նման խնդրի առաջ են կանգնել Մալաթիայում գտնվող «Անուշ» ոսկու շուկայի աշխատողները։ Նրանց խոսքերով նոր սերնդի ՀԴՄ սարքերի լիցքավորումը երկար չի պահում, դրանք օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվում են։
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը հասցրել է ձեռքերը լվալ. շուկան ազատականացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում ՀԴՄ սարքերի տեխնիկական խնդիրների, դրանց ծրագրային ապահովման, սարքերի իրացման եւ սպասարկման համար: Բայց տնտեսվարողին տուգանելու համար տարբեր հնարքներ է մտածում՝ ընդհուպ անբարեխիղճ քայլերի դիմելով:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: