Արմեն Սարգսյանը պետության հաշվին մեկնում է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ առողջական ստուգումներ անցնելու նպատակով: Սակայն մենք տեղեկացանք նաեւ, որ Արմեն Սարգսյանը պետության հաշվին Մոկսվա մեկնելուց եւ այնտեղ ստուգումներ անցնելուց զատ, պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին:

ArmLur.am-ը այս տեղեկությունների վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ եւ պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք այն:

Նախագահի աշխատակազմից մեզ պատասխանեցին, որ 1.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում` անձնական միջոցների հաշվին: Այս պահի դրությամբ նախագահը չի ծրագրում մասնակցել որևէ միջոցառման:

Իսկ մայիսի 10-ին կմեկնարկի Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Վերադարձի ճանապարհածախսը ևս կկատարվի Հանրապետության նախագահի անձնական միջոցների հաշվին:

Ս. Գ.




Լրահոս