Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ սխրանք և նվիրում ցուցաբերած վետերաններին։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական բազմակողմանի փոխգործակցության ստեղծման փոխադարձ տրամադրվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ: