ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե բանակցային ձեռքբերումներ չունենանք, պետք է կռիվ սկսվի. Գորիսի փոխքաղաքապետը՝ Սյունիքի իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Եթե բանակցային ձեռքբերումներ չունենաք պետք է կռիվ սկսվի, իսկ եթե կռիվ չի սկսվել, ուրեմն բանակցային գործընթաց է գնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժելու և Սյունիքի մարզի Սև լճի տարածքում, ինչպես նաև Սիսիան քաղաքի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղություններով առաջխաղացման մասին։ Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որին անդամակցում է։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս