Սպանության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արմեն Խ.-ն, որը 2020 թ. մայիսի 20-ից ՌԴ Ռոստովի մարզի ՆԳՆ քրեական հետախուզության վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Արմեն Խ.-ն ձերբակալվել է:




Լրահոս