Սպարտակ Նահապետյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ոսկե մեդալը Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։




Լրահոս