Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կայունացել է՝ շուրջ երկու ամսվա աճից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Շուրջ երկու ամիս կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի, ինչպես նաև մահվան դեպքերի աճից հետո նախորդ շաբաթ իրադրությունը կայունացել է»,- ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ այդ կայունացումը տեղի է ունեցել հիվանդացության ու մահվան դեպքերի շատ բարձր մակարդակի վրա: Մեկ շաբաթում՝ օգոստոսի 16-22-ը ողջ աշխարհում գրանցվել է վարակման 4.5 մլն և մահվան ավելի քան 68 հազար դեպք: