Բելառուսը Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել, իսկ Ռուսաստանը՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա 9 ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 950 հազար 300 դոլարի օգնություն: Իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 31 մլն 430 հազար 400 դոլար: Մեզ հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 2 մլն 945 հազար 200 դոլարի չափով օգնություն: Մինչդեռ 2019 թվականին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 4 մլն 156 հազար դոլորի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ահա մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 544 հազար դոլարի չափով: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան եկել է 685 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարի Հայաստանը Շվեցարիայից 866 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա 2020 թվականի նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 694 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Բելառուսից: Ուկրաինայից անցյալ եւ այս տարիների ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան եկել է մարդասիրական օգնություն՝ 100 հազար 500 դոլար: Իսկ այս տարի Հայաստանը Ռուսաստանից մարդասիրական օգնություն չի ստացել:

Բացի այս, ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հնդկաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել: Օրինակ 2020 թվականի 9 ամիսներին Հնդկաստանից Հայաստան մտել է 570 հազար դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը դարձել է 1 մլն 957 հազար 800 դոլար: Իսկ ահա Ճապոնիայից ՀՀ մտել է 423 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն, նախորդ տարի այն կազմել է 806 հազար 800 դոլար:
Փոխարենը Չինաստանից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել. 2020 թվականին Չինաստանից որպես մարդասիրական օգնություն ՀՀ ստացվել է 1 մլն 819 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այս տարվա 9 ամիսներին այն կազմել է 5 մլն 67 հազար 500 դոլար:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ որպես մարդասիրական օգնություն Հայաստան մտել է սարքեր, ապարատներ, կոշկեղեն, գլխարկներ, պատրաստի սննդի արտադրանք, քարից, ցեմենտից իրեր, թանկարժեք քարեր եւ այլն:

Ս.Հ.




Լրահոս