Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է: «Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ:
Ամերիաբանկ ընկերության մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նաեւ, որ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար բանկն ունի գրավիչ արշավներ, որոնք ուժի մեջ են լինելու մինչեւ մարտի 31-ը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով, արշավների պայմաններն աննախադեպ են եւ սա մեծ հնարավորություն է փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում