ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ զարգացումներ են սպասվում Վանաձորում. մարզպետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։

Ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի։ «Ես նման սցենարի մասին տեղյակ չեմ, բայց ոչ մի բան բացառված չէ»,- նշեց Լոռու մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս