Զախարովան Էրդողանի խորհրդականին կոչ է արել Ղազախստանի թեմայով չմտածված հայտարարություններ չանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններ անելուց և չի «փորձի ձուկ բռնել պղտոր ջրում»։

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականներից Իսհան Շեների խոսքերին, որոնց համաձայն` Ռուսաստանը, զորք ուղարկելով Ղազախստան, ցանկանում է այն անջատել թյուրքական աշխարհից: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

«Մենք հույս ունենք, որ թուրք պաշտոնյաները արտահայտվելուց առաջ կզսպեն իրենց այդօրինակ չմտածված հայտարարությունները: Պետություն ներկայացնող մարդիկ նման արտահայտություններ չպետք է անեն: Դրանք որևէ կերպ չեն նպաստում Ղազախստանում մթնոլորտի առողջացմանը:

Ղազախստանի խորհրդային անցյալի մասին անհարգալից արձագանքը հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն։ Դա կոռեկտ չէ նաև ղազախ գործընկերների նկատմամբ, որոնք շատ հոգատար վերաբերմունք ունեն մեր ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ»,- ասել է Զախարովան։




Լրահոս