Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հունվարի 18-ին հայտարարել է Պետդեպարտամենտը։

Զրույցի ընթացքում դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական անվտանգության շուրջ երկխոսության վերջին փուլի, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքները։

«Նախարարները քննարկել են հունվարի 10-ին կայացած ռազմավարական կայունության երկխոսության, հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի և հունվարի 13-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստի արդյունքները։ Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինայում և մերձակա տարածքում ռուսական ռազմական ներկայության աճող լարվածության թուլացման համար դիվանագիտական ​​ջանքերի շարունակականության կարևորությունը»,- ասվում է ԱՄՆ ԱԳՆ հայտարարության մեջ։




Լրահոս