ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապարանի vs Գավառի կրակոցներ. ենթակաները՝ քավության նոխազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգում մի պրակտիկա է ձեւավորվել, երբ աղմկահարույց սպանություններից հետո  ուժային կառույցի ղեկավարները քավության նոխազ են ընտրում իրենց ենթականերին՝ նրանց ազատելով պաշտոնից:

Խոսենք փաստերով. հունիսի 19-ին Ապարանում հնչեցին կրակոցներ, որի հետևանքով սպանվեց 2 անձ եւ 5 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափեխվեց հիվանդանոցներ: Կրակոցներից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Ասել է, թե ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը իր աթոռը փրկելու համար քավության նոխազ ընտրեց Ապարանի ոստիկանապետին:

Ավելին, Ապարանի կրակոցներից հետո, երբ Ապարանի ԲԿ են տեղափոխում վիրավորներին, հիվանդանոց են մտնում մի խումբ երիտասարդներ եւ սկսում են վնասել հիվանդանոցի գույքը եւ պահանջներ են ներկայացնում բժիշկներին: Իրավիճակը կարողանում են կարգավորել ոստիկանները:

Այս դեպքը հիշեցրեց երկու տարի առաջ Գավառում աղմկահարույց կրակոցները, որի հետևանքով եւս երկու անձ սպանվեց: Սպանվածի հարազատները մտել էին Գավառի բժշկական կենտրոն եւ փորձել էին վենդետա իրականացնել: Ուշագրավ այն է, որ այս գործողությունները կատարվել են այն ժամանակ, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը , որը ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է, եղել էր անձամբ դեպքի վայրում, եւ ըստ էության չէր տիրապետել օպերատիվ իրավիճակին: Այս դեպքից հետո Արման Սարգսյանը սեփական աթոռը փրկելու համար պաշտոնից ազատեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանին:

Դեպքերից մեկ ամիս անց էլ ազատվեց Արման Սարգսյանը եւ արդեն նոր պաշտոն ստացավ: Ստացվում է, որ ուԺային կառույցի ղեկավարները սեփական անգործությունը կամ քաղաքական իշխանություների հրահանգներով զբաղված լինելու հանգամանքը թաքցնելու համար պաշտոնից ազատում են իրենց ենթականերին՝ ցույց տալով, թե նրանք չեն տիրապետում քաղաքում կամ մարզում առկա վիճակին, բայց ինչպես ասում են, ձուկը գլխից է հոտած:

Այս իրավիճակն անհրաժեշտ է եւս մեկ աղմկահարույց դեպքի մասին հիշեցնել իրավապահներին, քանի ուշ չէ գործուն քայլեր իրականացնեն՝ հնարավոր վտանգավոր զարգացումները բացառելու համար: Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով ու այս մասով կա հարուցված քրեական գործ, սակայն մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք.Մ.




Լրահոս