Չինաստանն արդեն 3-րդ օրն է անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Պեկինն ուղարկել է չորս J-11 և J-16 կործանիչներ, տասը Սու-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային և Y-8 ինքնաթիռ։
Իր հերթին Թայպեյը կազմակերպել է օդային վերահսկողություն՝ դիտարկելու իրավիճակը: Նշվում է, որ տեղակայվել են նաև զենիթահրթիռային համակարգեր: