«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր՝ ժամը 17.00-ին, խմբակցության նիստ է անելու:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստին քննարկվելու են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգերի հետ կապված մի շարք հարցեր, իսկ գլխավոր օրակարգը լինելու է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՔՊ-ականները պետք է վերջնական որոշում կայացնեն այս մասով:
ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս մասով ՔՊ ներսում անհամաձայնությունները շատ են, պատգամավորների մի մասը կարծում է, որ պետք է համաձայնություն տալ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, որպեսզի դեմ չգնան Դատախազությանը, իսկ ՔՊ-ականների փոքրաթիվ մասն էլ կարծում են, որ անվտանգային նման իրավիճակում պետք չէ ներքաղաքական կյանքը ևս սրել:
Քրիստինա Մուշեղյան