ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Մաթևոս Ասատրյանը մարտի 30-ից ապրիլի 5-ը կգործուղվեն Սոչի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները Սոչիում կմասնակցեն «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը:
Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան