Անվտանգային լարված իրավիճակ. Amnesty International-ի զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Տվյալներ կան ներկայացված նաև Հայաստանի մասին։

Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները, ըստ որի, իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։

Մյուս արձանագրությամբ նշվում է, որ հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։

Զեկույցում նշվում է, որ շարունակում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգային լարված իրավիճակը,՝ հաճախակի փոխհրաձգություններով։

Ադրբեջանի հրետակոծությունները հարվածներ են հասցրել Հայաստանի բուն տարածքին՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, ինչի հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ։

Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով Եվրամիության մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։

Ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։

Ն.Հ.




Լրահոս