ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 30-ին Արցախի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 47-ամյա Յուրի Պ.-ն:
ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա 2017 թ. սեպտեմբերի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: