Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական պատվիրակությամբ մեկնելու է Չեխիա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում ընգրկված է 27 անձ, այդ թվում՝ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Պատվիրակության կազմում է ընդգրկված նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Չեխիա մեկնող մյուս պաշտոնյաներն են՝ Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Արփի Դավոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալը, նաև աշխատակազմի այլ ներկայացուցիչներ ևս:
Ն.Հ.