ԹԵԺ ԿՌԻՎ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ ուշ գիշերին, Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Ըստ մեզ հասած լուրերի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մեկ անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը:

 

Իրավապահները փնտրում են Փարաքար խոշորացված համանքում պաշտոն զբաղեցնող Դ. Մինասյանին, Գ.-ին, ոստիկնությունն այս պահին քայլեր է իրականացնում անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Նկատնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փարաքար համայնքի ղեկավարը նման պատմության մեջ է հայտնվում. 21.03.09թ. «Սկառլետ» կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել էր Դավիթ Փիլոյանի հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ. Փիլոյանի եւ ընկերների հետ եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի՝ 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ Դ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով՝ Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ. Մինասյանի պաշտպան Ն. Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է ԶԱՆԳԵՐԻ ԹԻՎԸ

Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոններում, նախորդ շաբաթվա համեմատ, ավելացել է զանգերի թիվը, փոխարենը՝ նվազել դեպքերի ու պատահարների քանակը: Արցախի ԱԻՊԾ-ից News.am-ին տեղեկացնում են, որ գրանցված 1253 զանգից 17-ը՝ տեխնածին, 16-ը կենցաղային բնույթի կանչեր են:

 

«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կանչերին՝ կատարելով փակված 3 դռան եւ 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Հինգ պատանի բացօթյա հանգստանալու նպատակով դուրս են եկել քաղաքից եւ մոլորվել անտառում: Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները վերջիններիս հայտնաբերել եւ տեղափոխել են Ստեփանակերտ:

«Ճանապարհատրանսպորտային պատահար» բնութագրմամբ 1 կանչ է գրանցվել. Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից ոչ ոք չի տուժել: Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն եւ վերադարձել մշտական տեղակայման վայր:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Հրդեհի 3 դեպք է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում, 1-ը՝ Ասկերանի շրջանում։ Բոլոր դեպքերով կատարվել են կանխարգելիչ գործողություններ:

Յոթ օրվա ընթացքում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը կատարել են 8 ելք։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 278 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ՆԳՆ ծառայողներն ապրիլի 23-ին եւ 24-ին ապահովել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ջահերթի եւ հիշատակի երթի մասնակիցների անվտանգությունը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշահամալիրում»,- ասված է Արցախի ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, ահազանգ է ստացել, որ Երեւանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ.՝ ծնված 1974 թ.), VAZ-2107 (վարորդ՝ Գ. Ջ.՝ ծնված 1995 թ.), Nissan Fuga, Kia Optima, Hyundai Sonata եւ Volkswagen Passat մակնիշների ավտոմեքենաները։ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը VAZ-2107 մակնիշի ավտոմքենայի ուղեւորներ Կ. Հ.-ն, Ջ. Ա.-ն եւ Հ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։

 

 

 

 

 

ՍՈՍՆՁԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՍՖԱԼՏԻՆ

Գերմանիայի մայրաքաղաքում երթեւեկությունը արգելափակելու մասին ավելի վաղ հայտարարված ակցիայի ընթացքում Letzte Generation (Վերջին սերունդ) շարժման ակտիվիստները իրենց սոսնձել են Բեռլինի մի քանի ճանապարհների ասֆալտին. երկուշաբթի հաղորդել է Berliner Morgenpost-ը:

«Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Letzte Generation էկոակտիվիստների խումբը երկուշաբթի արգելափակել է Բեռլինի երթեւեկությունը»,-գրում է  հրատարակությունը։

Ոստիկանության տվյալներով, որոնք վկայակոչում է Berliner Morgenpost-ը, վաղ առավոտից ակտիվիստները քաղաքի ավելի քան 30 կետերում սկսել են խոչընդոտել տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ պաստառներով դուրս գալով ճանապարհներին եւ իրենց սոսնձելով ասֆալտին։ Ակտիվիստների ամենից մեծ կուտակումը նկատվել է Շառլոտենբուրգ եւ Վիլմերսդոֆ շրջաններում։

Ակցիաները շարունակվում են, եւ արդեն խցանումներ են առաջացրել մի շարք ճանապարհներում։

Ավելի վաղ Letzte Generation-ը հայտարարել էր ակցիաների մեկնարկի մասին, որի ժամանակ շարժման կողմնակիցները խոստացել էին կաթվածահար անել Գերմանիայի մայրաքաղաքի ճանապարհները՝ ի նշան բողոքի կլիմայի պաշտպանության ոլորտում կառավարության քաղաքականության դեմ։

 




Լրահոս