Այսօր հայ ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 10֊ին, հայ ազատագրման շարժման գործիչ Արմենակ Գրիգորի Եկարյանի ծննդյան օրն է։

Կենսագրություն

Ծնվել է Վանում։ 1888 թվականին մտել է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպության մեջ։ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Վան։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, եղել է քաղաքի մարտական ուժերի, հայկական ոստիկանության պետը։ Մահացել է Կահիրեում։




Լրահոս