ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուշակոթող՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրանին և մյուս հերոսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում զոհված հերոս Տիգրան Պողոսյանին և բոլոր անմահացած հերոսներին նվիրված նոր հուշակոթող է բացվել Աբովյան 22 ա շենքի բակում: Հուշակոթողի հեղինակն է Կամսար Վարդանյանը, ում որդին նույնպես անմահացել է 44-օրյա պատերազմում։

Տիգրան Պողոսյանը ծնվել է 1995թ. Հուլիսի 5 – ին ք. Երևանում։ Ավարտել է Մուշեղ Իշխանի անվան դպրոցը։ 2012թ․ ընդունվել է Ռուս – Հայկական (Սլավոնական) համալսարանի գովազդի և հասարակայնության հետ կապերի ֆակուլտետի բակալավրիատ, որն ավարտել է գերազանցությամբ և ընդունվել մագիստրատուրա։ 2018թ. Ավարտելով մագիստրատուրան անցել է ծառայության Հայոց բանակում «Ես եմ» ծրագրով։ Պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է առաջնագծում։ Այդ ժամանակ նրանց վաշտը եղել է Հադրութի Թութակի ձորակ կոչվող հատվածում։ Հերոսաբար զոհվել է ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։
Տիգրանը բակում, սվորելու տարիներին, իր աշխատավայրերում և թե բանակում եղել է սիրված և հարգված ընկերների և հարևանների կողմից։

Այս հուշակոթողը ոգեշնչման աղբյուր պետք է հանդիսանա ներկա և գալիք սերունդների համար, հարգանքի և խոնարհման վայր՝ Տիգրանին և նրա պես հերոսներին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս