ArmLur.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանում իրավիճակն օր օրի ավելի պայթյունավտանգ է դառնում:
Գրեթե ամեն օր լարված է սահմանային իրավիճակը, հատկապես Սոթքի հատվածում. կրակոցներ են լինում, հայկական կողմն ունենում է զոհեր ու վիրավորներ:
Արդեն մի քանի օր է, ինչ մթնոլորտը լարված է Շենգավիթի դատարանում, Քննչական կոմիտեի դիմաց, երբ որոշում կայացվեց ձերբակալել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին: Հավելենք, որ վերջինս հացադուլ է հայտարարել:
Երեկվանից Նեմեսիսի արձանի մոտ բողոքի ակցիա է իրականացնում Այսեր Իսայանը՝ ի պաշտպանություն շրջափակված արցախցիների:
Ի պաշտպանություն Արցախի՝ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է իրականացնում Երևանի տարբեր անկյուններում՝ Կասկադում, երիտասարդական մետրոյի հարևանությամբ, Վ. Բրյուսովի անվան պետական հալամսարանի մոտ, Արարատում և Էջմիածնում:
Մարզերում ևս մթնոլորտը լարված է. երեկ քաղաքացիները փակել էին Երևան-Սևան ճանապարհը, նրանք դժգոհում էին կաթի մթերումից:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ դժգոհություններն օր օրի ավելանում են: