ArmLur.am-ը տեղեկացավ, որ դպրոցականների 2023 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում։ Հանձնաժողովի նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն է։ Հանձնաժողովի կազմում նաև Կոտայքի մարզպետն է, վարչապետի օգնականը։ Այսինքն, ստացվում է, որ դպրոցականների համար ճամբարը կկազմակերպվի Կոտայքի մարզում։
Ն.Հ.