Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը:
Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:
Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը:
Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը: