ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աֆամ Շիֆը կոչ է արել Ջո Բայդենին՝ ստիպել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի հետ։ «Մենք կոչ ենք անում ձեզ հասկացնել բոլոր կողմերին, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաներին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումներ չեն կարող կայացվել առանց Արցախի ներկայացուցիչների։ Արցախի ժողովրդի իրավունքն է ապրել ազատ քաղաքական, մշակութային և տնտեսական ճնշումներից, և որպես ժողովրդավարության պաշտպան՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել և կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ հասնելու այն ճանաչմանը, որին նա արժանի է բոլոր ազգերի կողմից»,- ասված է Ադամ Շիֆի հրապարակած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները դատապարտելու համար։