Գյուղում այս պահին ամեն ինչ նորմալ է: Հակառակորդի կողմից կրակոցների ձայները գյուղում չեն լսվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սոթք խոշորոցված համայնքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը:
Նշենք, որ քիչ առաջ հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Լիդա Եղիազարյան