Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժոլթ Նեմեթի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայի ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Հունգարիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այս համատեքստում խորհրդարանական բարեկամության խմբերի և բազմակողմ հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև առավել ակտիվ շփումների հաստատմանը։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել նաեւ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։
Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց առևտրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։