ԱՄՆ պետդեպը՝ Հակարիի կամուրջի միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է երեկ Հակարիի կամուրջի մոտ երեկվա միջադեպին և շեշտել, որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։

«Մենք շարունակում ենք մտահոգված լինել ստեղծված իրավիճակով: Եվ մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,– ասել է նա ու հավելել.

«Մենք իսկապես հավատում ենք, որ համաձայնագիրը դեռ հասանելի է, և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին հրավիրելուն՝ առաջ շարժվելու համար»:




Լրահոս