Նիկոլ Փաշինյանն այս պահին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում է: Նա ուղիղ եթերում պատասխանում է 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որը որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար ընդգրկված է ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներում, նիստին մասնակցում են նաեւ փորձագետներ:
Ընդդիմադիր «Հայաստան եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին: Խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով, ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին: