Հնդկաստանը ԱՄՆ-ից կգնի 31 հատ աթս, որոնք կարող են երկար գտնվել օդում և հետախուզությամբ զբաղվել։ Պայմանագրի արժեքը գնահատվում է ավելի քան 3 մլրդ դոլար։
Ըստ Hindustan Times-ի՝ Հնդկաստանի պաշտպանության խորհուրդը հաստատել է 15 MQ-9B SeaGuardians և 16 MQ-9B SkyGuardians անօդաչու թռչող սարքեր գնելու որոշումը՝ ամրապնդելու համար ծովային և ցամաքային պաշտպանությունը։
Որոշումը կայացվել է հունիսի 21-ին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ ԱՄՆ այցի նախօրեին։