«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին չեն կարողանում համոզել, որ գլխավորի Երեւանի ավագանու ընտրացուցակը։ Նախորդ ընտրություններում նա էր գլխավորում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակը: Այժմ 2 ուժն առանձին են մասնակցելու: Ըստ այդմ՝ Արամ Զավենիչի կուսակցության վիճակն այնքան էլ լավ չէ․ եթե ԼՀԿ-ն ունի հայտնի թեկնածու` ի դեմս Դավիթ Խաժակյանի, ապա Զեյնալյանի մերժումից հետո դժվար է ասել, թե ով կգլխավորի այդ ցուցակը։
«Հանրապետության» անդամ, գործող ավագանի Անի Խաչատրյանին հարցրինք` ճի՞շտ է, որ Զեյնալյանը չի համաձայնում, նա հերքեց` ասելով․ մի քանի օրից կհայտարարեն, թե ով է գլխավորելու ցուցակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այլ թեկնածուի մասին է խոսքը, Խաչատրյանը չպատասխանեց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում